Կարևոր իրադարձություններ

Գրադարանավարի օրվա առթիվ Հայկ Մարությանը պարգևատրել է hամակարգի մի շարք աշխատակիցների (լուսանկարներ)

07 Հոկտեմբեր, 2021 20:11
Գրադարանավարի օրվա առթիվ Հայկ Մարությանը պարգևատրել է hամակարգի մի շարք աշխատակիցների (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրադարանավարի օրվա առթիվ հյուրընկալել և պարգևատրել է համակարգի մի շարք աշխատակիցների: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Չնայած տասնամյակների ընթացքում առաջացած խնդիրներին ու դժվարություններին, դուք ձեր ամենօրյա նվիրված աշխատանքով պահել եք և փորձել եք եղած հնարավորություններով զարգացնել գրադարանային ոլորտը: Ձեր կարևոր առաքելության շնորհիվ, տեխնոլոգիաների այս դարում, դուք սեր եք սերմանում դեպի գիրքն ու ընթերցանությունը»,- շնորհավորանքի խոսքում շեշտել է քաղաքապետը:


Մասնագիտական տոնի առթիվ, համայնքային գրադարանների զարգացման մեջ ունեցած ներդրման, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել «Ա.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը, «Աջափնյակ վարչական շրջանի Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի մեթոդիստ Ալմաստ Ումրիկյանը և «Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շուշանիկ Կուրղինյանի անվան թիվ 17 գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրեն Սոֆիա Խաչատրյանը:


«Երևան քաղաքի թիվ 11 գրադարան» ՀՈԱԿ-ի ավագ գրադարանավար Հայկուհի Թորոսյանը, «Երևանի թիվ 18 գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրեն Սուսաննա Չիբուխչյանը և «Երևանի թիվ 32 գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրեն Սուսաննա Խաչատրյանն էլ պարգևատրվել են Էրեբունի-Երևան 2800-ամյակի հուշամեդալով:

 Երևանում համայնքային ենթակայության 19 գրադարան է գործում: 2019թ. քաղաքի բյուջեի միջոցներով համայնքային գրադարանները համալրվել են նոր գրքերով, 2022-ին նախատեսվում է էականորեն ավելացնել այդ նպատակին ուղղվող հատկացումները:

 

Լրահոս

Դիտել ավելին