Կարևոր իրադարձություններ

«Պֆայզր» ընկերությունը 5-12 տարեկան երեխաներին իրենց պատվաստանյութով պատվաստելու թույլտվություն ստանալու դիմում է ներկայացրել

07 Հոկտեմբեր, 2021 19:25
«Պֆայզր» ընկերությունը 5-12 տարեկան երեխաներին իրենց պատվաստանյութով պատվաստելու թույլտվություն ստանալու դիմում է ներկայացրել

Ինչպես հայտնում է CNN-ը, «Պֆայզր» ընկերությունը ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչություն դիմում է ներկայացրել, որպեսզի թույլտվություն ստանա պատվաստել 5-12 տարեկան երեխաներին:

Սպիտակ տանը «Քովիդ-19»-ի հարցերը համակարգող Ջեֆ Զինթսը CNN-ի հետ զրույցում ասել է.

«ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչությունը այս դիմումը կքննարկի խորհրդակցական խորհրդի հետ այս ամսվա վերջին, այնուհետև քննարկում կանցկացվի նաև  ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնում»:

 

Լրահոս

Դիտել ավելին