ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունից տեղեկանում ենք, որ նախարարությունը վերանայել է օրեր առաջ շրջանառության մեջ դրված՝ Արցախից տեղահանված կամ այնտեղ բնակելի անշարժ գույքը կորցրած առանձին խումբ քաղաքացիների աջակցության մասին որոշման նախագծի պայմանները, ինչի արդյունքում ընդլայնվել են աջակցությունից օգտվող շահառուների շրջանակը։
Ըստ այդմ` միջոցառման շահառուներ կհամարվեն նախկին միջոցառումների շրջանակում 300,000 դրամ կամ 250,000 դրամ աջակցություն ստացած, 2021թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ում կամ ԱՀ-ում գտնվող հետևյալ անձինք՝ աջակցության հետևյալ չափերով.
Շահառուները պետք է հաշվառված լինեն բնակչության պետական ռեգիստրում։
Աջակցությունը նշանակվելու է առցանց ներկայացված դիմումի հիման վրա՝ անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով։
Որոշման նախագիծը հնարավորինս սեղմ ժամկետներում կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը։ Որոշումն ընդունվելու դեպքում սեպտեմբեր ամսվա համար աջակցության գումարը կվճարվի հոկտեմբերին։