Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայի բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը որոշել է ձերբակալել նախկին նախագահ Յանուկովիչին

07 Հոկտեմբեր, 2021 17:30
Ուկրաինայի բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը որոշել է ձերբակալել նախկին նախագահ Յանուկովիչին

Ուկրաինայի բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը «Մեժիգորիեի» նստավայրի գործով երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի խափանման միջոց է ընտրել հեռակա կալանքը: Այս մասին հայտնել է երկրում Կոռուպցիայի հակազդման կենտրոնը։

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը 2014 թ.-ից հետաքննում է պետական գույքի՝ «Մեժիգորիե» հանգստյան տան շենքերի համալիրին տիրանալու գործը: Երկրից Յանուկովիչի հեռանալուց հետո իրավապահ մարմինները նրա նկատմամբ մի քանի քրեական գործ են հարուցել, այդ թվում՝ «Մեժիգորիեի» նստավայրի գործը:

 

Լրահոս

Դիտել ավելին