Կարևոր իրադարձություններ

Դիտարկվել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը

07 Հոկտեմբեր, 2021 17:37
Դիտարկվել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների և ՀՀ պարեկային ծառայողների հետ հոկտեմբերի 7-ին վերահսկողական հերթական համատեղ միջոցառումն են կատարել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային տրանսպորտում։

Տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրել են հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը Քանաքեռ-Զեյթունում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրման աշխատանքում։

Մշտադիտարկվել է 42 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել՝ հակահամաճարակային կանոնների 7 խախտում։ Ախտահանիչ հեղուկի բացակայության 1 և դիմակ չկրելու 6 դեպքերի համար կազմվել են վարչական արձանագրություններ։

Հանրային տրանսպորտի նկատմամբ տեսչական վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։

 

Լրահոս

Դիտել ավելին