Կարևոր իրադարձություններ

Թուրքիան փակել է իր բոլոր անցակետերը Իրանի բեռնատարների համար

07 Հոկտեմբեր, 2021 17:15
Թուրքիան փակել է իր բոլոր անցակետերը Իրանի բեռնատարների համար

Թուրքիան փակել է իր բոլոր անցակետերը իրանական բեռնատարների համար։ Այս մասին հայտարարել է Իրանի հետ առևտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալաշը, գրում է РИА Новости գործակալությունը:

«Սահմանային անցակետերը իրանական բեռնատարների համար փակելու` Թուրքիայի որոշումը հաջորդել է թուրքական բեռնատարների՝ Իրան մուտքն արգելելուն»,- ասել է Ալաշը:

Նշենք, որ Իրանի իշխանությունները կասկածում են, որ Ադրբեջանը սերտ ռազմական համագործակցություն ունի Իսրայելի հետ: Թավրիզում ԻՀՊԿ ուժերի հրամանատարն ասել է, որ Բաքվի փոխազդեցությունն Իսրայելի հետ կարող է սպառնալիք դառնալ Ադրբեջանի գոյության համար:

 

Լրահոս

Դիտել ավելին