Կարևոր իրադարձություններ

Փաշինյանի մոտ փակ քննարկում է եղել. վաղվանից հանրապետությունում ստուգայցերի տեռոր է սպասվում. «Հայկական ժամանակ»

07 Հոկտեմբեր, 2021 16:55
Փաշինյանի մոտ փակ քննարկում է եղել. վաղվանից հանրապետությունում ստուգայցերի տեռոր է սպասվում. «Հայկական ժամանակ»

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին՝ Կառավարության հերթական նիստից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ խորհրդակցություն է անցկացրել կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:

«Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այսօրվա նիստի ժամանակ կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ արդեն իսկ իր կոշտ դիրքորոշումն արտահայտած Փաշինյանը փակ խորհրդակցության ժամանակ խիստ հանձնարարականներ է տվել ուժային կառույցներին ու տեսչական մարմիններին։ Վարչապետն անթույլատրելի է համարել հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակը։

Ըստ մեր աղբյուրի՝ վաղվանից հանրապետությունում ստւգայցերի տեռոր է սպասվում»,- գրում է աղբյուրը:

 

Լրահոս

Դիտել ավելին