Կարևոր իրադարձություններ

Դոլարի փոխարժեքը նվազել է 2.14 դրամով․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

07 Հոկտեմբեր, 2021 16:27
Դոլարի փոխարժեքը նվազել է 2.14 դրամով․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Հոկտեմբերի 7-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 480.87 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 2.14 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 555.84 դրամ, նվազել է 1.60 դրամով: Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 653.60 դրամ, նվազել է 0.93 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.66 դրամ, աճել է 0.02 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝  344.69 դրամ, ոսկի՝ 27,205.54 դրամ, պլատին՝ 14,919.22 դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին