Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Երևանում. շտապօգնությունը գլխի շրջանում կտրած վերքով 29-ամյա քաղաքացու է հոսպիտալացրել

07 Հոկտեմբեր, 2021 14:46
Արտակարգ դեպք Երևանում. շտապօգնությունը գլխի շրջանում կտրած վերքով 29-ամյա քաղաքացու է հոսպիտալացրել

Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ տեղում բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել այդ քաղաքացուն, իսկ քանի որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից, թիվ 1 համալսարանական հիվանդան է ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը։

Ոստիկանները ապարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 29-ամյա Հայկ Ավետիսյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք, գլխի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ։

Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների և թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բուժանձնակազմի շնորհիվ հնարավոր է եղել Հ. Ավետիսյանի կյանքը փրկել, իսկ ոստիկաաններն էլ փորձում են պարզել՝ որտեղ և ինչ հանգամանքներում է վիրավորը մարմնական վնասվածքներ ստացել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին