Կարևոր իրադարձություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Բարդուղիմեոս Ա․ Պատրիարքի հետ

07 Հոկտեմբեր, 2021 13:27
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Բարդուղիմեոս Ա․ Պատրիարքի հետ

Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմ այցի ժամանակ հանդիպում ունեցավ Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքի հետ, ով նույնպես հրավիրված էր մասնակցելու Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին և միջեկեղեցական աղոթքին։

 Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին