Կարևոր իրադարձություններ

Դատարանը վերացրեց Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու որոշումը. ԱԱԾ միջնորդությունը մերժվեց

07 Հոկտեմբեր, 2021 12:39
Դատարանը վերացրեց Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու որոշումը. ԱԱԾ միջնորդությունը մերժվեց

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը հայտարաություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, մերժեց ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը` Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու մասին և վերացրեց Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշումը։ 

Այս դատավորի գործունեության մասին մեր գնահատականները հիմնականում բացասական են եղել, ինչը բխել է օբյեկտիվ իրականությունից։ Սակայն ցանկացած օբյեկտիվ ու օրինական որոշում արժանի է գնահատման, ուստի պետք է փաստենք, որ այս անգամ Արմինե Մելիքսեթյանը իրականացրեց արդարադատություն»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին