Կարևոր իրադարձություններ

Տղան ծեծել է տարեց մորը և անկողնային հիվանդ հորը․ նա կալանավորվել է

07 Հոկտեմբեր, 2021 12:27
Տղան ծեծել է տարեց մորը և անկողնային հիվանդ հորը․ նա կալանավորվել է

Պ․Ա․-ն մեղադրվում է տարեց ծնողներին ծեծի ենթարկելու, սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք հասցնելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը։

Տղան, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել ծնողների հետ, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել մոր հասցեին և ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, ինչից խույս տալու նպատակով մայրը փախել է խոհանոց:

Այնուհետև Պ․Ա․-ն, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, գնացել է մոր հետևից և խոհանոցից վերցնելով դանակ ու մկրատ՝ մոր և նույն տան հյուրասենյակում գտնվող անկողնային հիվանդ հոր հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ, ապա վերադարձել է հյուրասենյակ և հարձակվել է անկողնում պառկած տարեց հոր վրա ու ձեռքով հարված է հասցրել վերջինիս դեմքին՝ պատճառելով ձախ այտային շրջանի քերծվածքի ձևով վնասվածք, որից հետո հորը սպանելու հնչեցրած սպառնալիքի իրական լինելու հանգամանքն ի ցույց դնելու նպատակով վերմակը գցել է վրան:

Մայրը ամուսնու ձայներից մոտեցել և միջամտելով մի կողմ է հրել որդուն, ով մոր նշված գործողությունից զայրացած կրկին հարձակվել է նրա  վրա և ծեծել՝ բռունցքներով հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնին, ապա, բռնի գործողություններ կատարելով, այն է՝ բռնելով մազերից և քարշ տալով, գցել գետնին՝ վերջինիս պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ:

Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։ Պ․Ա․-ն կալանավորվել է։

 

Լրահոս

Դիտել ավելին