Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    547
    561

  • RUB

    6,76
    7

Կարևոր իրադարձություններ

 

Խնդիր եմ դրել, գնացե՛ք, լուծե՛ք․ պետական կառավարման համակարգում մարդ չպիտի լինի, որ պատվաստված չլինի․ Նիկոլ Փաշինյան

07 Հոկտեմբեր, 2021 12:05
Խնդիր եմ դրել, գնացե՛ք, լուծե՛ք․ պետական կառավարման համակարգում մարդ չպիտի լինի, որ պատվաստված չլինի․ Նիկոլ Փաշինյան

Այս պահին առկա 14 հազարից ավելի ակտիվ դեպքերի մեջ ընդամենը 176 հոգին է, որ պատվաստված է եղել, սակայն հիվանդանոցային բուժման կարիք ունի: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Պատվաստման դինամիկան դրական է, սակայն ոչ բավարար»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ կան անձինք, որոնք ապատեղեկատվություն են տարածում ու պղտորում ինֆորմացիոն դաշտը։ «Նման գործունեությամբ զբաղվողները իսկապես պատասխանատվության մեծ բաժին ունեն, օրինակ՝ երեկ գրանցված 26 մահվան դեպքերի համար»,- ասաց Ավանեսյանը։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Ինչու եք բողոքում, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են անում։ Կա հստակ պետության պարտավորություն՝ վարչական լծակները գործադրեք, պետք է պատվաստումը գնա առաջ: Ես առողջապահության նախարարությունից չեմ ուզում լսել բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացներին», – ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե նախարարության առաջ խնդիր է դնում՝ իրեն չասեն՝ ով է խանգարում, ով չի խանգարում:

«Գնացեք լուծեք, ոչ մեկ չի կարող մեզ խանգարել գործել, խնդիր եմ դրել, գնացեք լուծեք, վատ է, շատ վատ է պատվաստման թվերը ու որևէ ուրիշ մեկից չբողոքեք: Վերաբերում է դահլիճում նստած բոլորին, որ գալիս ասում եք՝ էս ինչ աշխատողը վախենում է պատվաստվի։ Պետական կառավարման համակարգում մարդ չպետք է լինի, որը պատվաստված չլինի։ Անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար: Հերիք է նստենք բողոքենք, էլ տենց բաներ չլսեմ: Գնացեք ու խնդիրները լուծեք»,- ասաց Փաշինյանը:

«ԱԱԾ-ին ու ոստիկանությանն էլ հանձնարարում եմ կեղծ պատվաստումների մասին ես էլ ահազանգ չլսեմ, ձերբակալեք ու կալանավորեք։ Այդ բժիշկների նկատմամբ, որոնք օգտվում են առիթից՝ չպատվաստելու մարդկանց, ու պատվաստանյութը փչացնում են, շատ խիստ միջոցներ կիրառեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին