Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473
    480

  • EUR

    546
    560

  • RUB

    6,7
    6,94

Կարևոր իրադարձություններ

 

Բաքուն հայտարարել է, որ սահմանազատման և հաղորդակցությունների շուրջ բանակցությունները կնպաստեն տարածաշրջանում խաղաղությանը

07 Հոկտեմբեր, 2021 12:13
Բաքուն հայտարարել է, որ սահմանազատման և հաղորդակցությունների շուրջ բանակցությունները կնպաստեն տարածաշրջանում խաղաղությանը

Ադրբեջանը միշտ պատրաստ է երկխոսության և նախընտրում է բոլոր տարաձայնությունները լուծել հենց բանակցությունների միջոցով: Sputnik ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հնարավոր հանդիպումը, ինչպես նաև այդ հանդիպման ընթացքում քննարկման հնարավոր հարցերը.

«Մենք օգտակար ենք համարում հետկոնֆլիկտային շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի քննարկումը: Որոշ ժամանակ առաջ Նյու Յորքում տեղի ունեցավ արտգործնախարարների հանդիպում: Մենք չենք բացառում նման հանդիպումը նաև ապագայում»,-ասել է նա:

Աբդուլլաևան ընդգծել է, որ այս փուլում պետք է լուրջ ուշադրություն դարձնել եռակողմ հայտարարության իրականացմանը:

 «Հասկանալի է, որ այս իմաստով կան մի շարք չլուծված խնդիրներ: Մենք կարծում ենք, որ հաղորդակցությունների բացման և  սահմանազատման շուրջ բանակցությունների մեկնարկը կարող է առողջ հիմք ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ կառուցողական առաջընթացի համար», – ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Լրահոս

Դիտել ավելին