Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    475
    482

  • EUR

    548
    562

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի նորընտիր վարչապետին

07 Հոկտեմբեր, 2021 11:25
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի նորընտիր վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ անցած տարիներին Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորվել են փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններ, տարեցտարի ընդլայնվում է երկկողմ փոխգործակցությունը՝ ընդգրկելով տնտեսական և մշակութային կյանքի նորանոր բնագավառներ: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում հայ-ճապոնական հարաբերությունները կհամալրվեն նոր ծրագրերով և նախաձեռնություններով:

Հայաստանը և հայ ժողովուրդը երախտապարտ են Ճապոնիային շարունակական աջակցության համար, որը կարևոր դերակատարություն ունի մեր երկրի զարգացման գործում:

Մեծ նշանակություն տալով Ճապոնիայի հետ սերտ կապերի հետագա զարգացմանը՝ պատրաստակամություն եմ հայտնում ջանքեր գործադրելու մեր երկրների միջև առկա կապերն էլ ավելի զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Լրահոս

Դիտել ավելին