Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԲՏԱ նախարարությունը և ԱՏՁՄ- ն հայտարարում են DigiWeek- ի և Digitec 2021- ի մեկնարկի մասին

07 Հոկտեմբեր, 2021 10:51
ՀՀ ԲՏԱ նախարարությունը և ԱՏՁՄ- ն հայտարարում են DigiWeek- ի և Digitec 2021- ի մեկնարկի մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) հոկտեմբերի 27 -ից նոյեմբերի 3 -ն առաջին անգամ համատեղ կիրականացնեն DigiWeek 2021 միջոցառումը, որը կանցկացվի Երևանում և Գյումրիում։

Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից՝ նշելով, որ DigiWeek միջոցառման շրջանակներում ամբողջ աշխարհից մեկ տեղում կհավաքվեն տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներ և քաղաքականություն մշակողներ՝ քննարկելու տեխնոլոգիաների բնագավառում ներդրումների ու առաջխաղացման հնարավորությունները՝ միավորվելու և համագործակցելու։

 «Հայաստան կգան կամ առցանց տարբերակով կմասնակցեն տարբեր պետությունների ոլորտը համակարգող նախարարությունների, միջազգային ընկերությունների, նաև ոլորտի ներկայացուցիչներ։ Այն կդառնա գլոբալ միջոցառում, որի կենտրոնում կլինի Հայաստանը։ Կստեղծվեն տարբեր հարթակներ, որտեղ կքննարկվեն ոլորտի կարևորագույն հարցերը և դրանց լուծումները»,- ասել է նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։

 Նա նաև նշել է, որ ՀՀ ԲՏԱ նախարարությունը հանդիսանում է բարձր տեխնոլոգիական ոլորտի ստարտափ էկոհամակարգի կայացման և զարգացման պատասխանատուն, ուստի DigiWeek 2021-ի նման միջոցառումները կարևոր  են, քանի որ  հնարավորություն են տալիս բացահայտել հայկական տեխնոլոգիական ընկերությունների ներուժը, ուղղորդել, որպեսզի դրանք դառնան գլոբալ ընկերություններ և հայկական պրոդուկտը, ծառայությունները կամ բրենդը ճանաչելի դարձնեն ամբողջ աշխարհում։

 ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանն էլ հավելել է, որ ԱՏՁՄ-ի ամենակարևոր ռազմավարական ուղղություններից մեկն այն է, թե ինչպես, որպես զարգացող,  տեխնոլոգիաներով լի պետություն և ոլորտ, Հայաստանը դիրքավորել համաշխարհային տեխնոլոգիական հարթակում։

 Նա նաև տեղեկացրել է, որ վերջին 1,5-2 տարվա ընթացքում այն ընկերությունները, որոնք ունեն հայ ղեկավարներ և գործունեություն Հայաստանում, ավելի քան 2 մլրդ դոլար ներդրում են ներգրավել։ Այդ ընկերությունների ընդհանուր արժեքը 12 մլրդ դոլարից ավելի է.

 «Սա աննախադեպ հաջողություն է հայկական տեխնոլոգիական ոլորտի համար և շատ ուրախ ենք, որ այդ ընկերությունները տարբեր ձևաչափերով մասնակցելու են DigiWeek- ի և Digitec-ի միջոցառումներին»,- ասաց ԱՏՁՄ գործադիր տնօրենը։ 

 DigiWeek Հայաստան 2021֊ի շրջանակներում 16-րդ անգամ կիրականացվի Digitec Expo ամենամյա միջոցառումը։ Այս տարի Digitec Expo-ն կլինի երբևէ ամենաընդգրկունը․ կմասնակցեն   100-ից ավելի ընկերություններ, որոնք 60-ից ավելի տաղավարներում կներկայացնեն իրենց պրոդուկտները և ծառայությունները։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ցուցահանդեսային տարածքը կկազմի ավելի քան 1400 մ2։

Նշվում է, որ այս տարի առաջին անգամ տեղի կունենա նաև Digi Tech Summit-ը, որին կմասնակցեն նաև միջազգային ընկերությունների ղեկավարներ, պետական գործիչներ, անվանի գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից։ Կքննարկվեն տեխնոլոգիական արդյունաբերության առջև ծառացած մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ինչպես կարելի է մարտահրավերները վերափոխել հնարավորությունների։ Digi Tech Summit-ի այս տարվա խորագիրն է «Ինչպես բարգավաճել հետքովիդային աշխարհում»։ Բացման ելույթով հանդես կգա «Moderna» ընկերության համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը։

Լրահոս

Դիտել ավելին