Կարևոր իրադարձություններ

Պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. մեկ անձ ձերբակալվել է

07 Հոկտեմբեր, 2021 09:30
Պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել. մեկ անձ ձերբակալվել է

Հոկտեմբերի լույս 5-ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացրած պարեկները ժամը 5.30-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում նկատել են, որ «Օպել» մակնիշի մի ավտոմեքենայի սրահից փողոց են նետել իրեր, այդ թվում՝ ներարկիչ ու դանակ։ Այս մասին հայտնում են հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Պարեկներն «Օպելի» վարորդին և երկու ուղևորին կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Դեպքի վայր եկած օպերատիվ խումբը տարածքի զննությամբ հայտնաբերել է փոշենման զանգվածով փաթեթներ, թափանցիկ հեղուկով՝ ներարկիչ, դեղնականաչավուն զանգվածով՝ կաթուցիչ, ծալովի դանակ և այլն, որոնք փաթեթավորվել են՝ փորձաքննության ուղարկելու համար։

Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքում հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկված երեք երիտասարդից մեկը ձերբակալվել է։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հարուցված քրեական գործը ոստիկանությունից փոխանցվել է տարածքային նախաքննական մարմնին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

 

Լրահոս

Դիտել ավելին