Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    475
    482

  • EUR

    548
    562

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Իշխանությունը նպատակ ունի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմում որպես փորձագետ ընդգրկել Սամվել Բաբայանին. «Փաստ»

07 Հոկտեմբեր, 2021 09:05
Իշխանությունը նպատակ ունի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմում որպես փորձագետ ընդգրկել Սամվել Բաբայանին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծելու առումով նոր խնդիրների առաջ է կանգնել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, սկզբնական շրջանում նախատեսված է եղել հանձնաժողովում փորձագետներ ընդգրկել ՊՆ-ից ու ԳՇ-ից, սակայն նրանք չեն համաձայնել հետագա զեկույցի իշխանական սցենարին, ինչից հետո իշխանությունը ստիպված է եղել դիմել ընտրություններից առաջ և հետո Նիկոլ Փաշինյանի մեկնած ձեռքը սեղմած քաղաքական ուժերից մի քանիսին։

Մասնավորապես, թերթին տեղեկություններ են հասել, որ իշխանությունն այս պահին դիտարկում է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանին որպես «փորձագետ» հանձնաժողովում ընդգրկելու հարցը։ Ի դեպ, մեր աղբյուրը հայտնել է նաև, որ հանձնաժողովում իշխանությունը դիտարկում է նաև Դավիթ Սանասարյանի, Նորիկ Նորիկյանի թեկնածությունները։ Արդյունքում, իշխանությունը ցանկանում է նաև փորձագետների միջոցով էլ ավելի մեծացնել իր ներկայությունը ստեղծվելիք հանձնաժողովում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին