Կարևոր իրադարձություններ

Արգինա գյուղում Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված հուշաղբյուր է կանգնեցվել

07 Հոկտեմբեր, 2021 00:23
Արգինա գյուղում Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված հուշաղբյուր է կանգնեցվել

Արմավիրի մարզի Արգինա գյուղում Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված հուշաղբյուր է կանգնեցվել:

44-օրյա պատերազմի ընթացքում Արգինա գյուղից 3 երիտասարդ է զոհվել՝ Անդրանիկ Գրիգորյանը, Գնել Ֆիդանյանը և Եղիշե Մարգարյանը: Պատահական չէ, որ հուշարձանը կանգնեցվել է նրանց ծննդավայրում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը», միջոցառմանը ներկա են եղել ոչ միայն գյուղի բնակիչները, այլ նաև հերոսների զինակից ընկերներն ու հարազատները:

 

Լրահոս

Դիտել ավելին