Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզի աղետի գոտու բնակավայրերում մինչև տարեվերջ ավարտին կհասցվի ավելի քան 100 տան շինարարություն. մարզպետարան

06 Հոկտեմբեր, 2021 23:02
Լոռու մարզի աղետի գոտու բնակավայրերում մինչև տարեվերջ ավարտին կհասցվի ավելի քան 100 տան շինարարություն. մարզպետարան

Լոռու մարզի աղետի գոտու բնակավայրերում մինչև տարեվերջ ավարտին կհասցվի ավելի քան 100 տան շինարարություն: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից:

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին, «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ նախագահ Աշոտ Եղիազարյանին, կոմիտեի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» այլ ներկայացուցիչների՝ քննարկելու՝ Լոռու մարզի աղետի գոտու բնակավայրերում եռակողմ համաձայնագրի հիման վրա իրականացվող շինաշխատանքների ընթացքը:

Քննարկմանը ներկա էին նաև մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Մարզպետի հետ քննարկվել են շինաշխատանքների ընթացքը, ընթացիկ խնդիրները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին