Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն Երևանում. 14-ամյա տղան կրծքավանդակի շրջանում ծակած-կտրած վերքով տեղափոխվել է հիվանդանոց

06 Հոկտեմբեր, 2021 21:16
Դանակահարություն Երևանում. 14-ամյա տղան կրծքավանդակի շրջանում ծակած-կտրած վերքով տեղափոխվել է հիվանդանոց

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Տիգրանյան 5 շենքի բակի այգուց  «կրծքավանդակի ձախ կեսի թիկունքային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ Հերացու անվան հիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա տղա: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, հիվանդանոց ժամանած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գոռ Ա.-ն է:

Բարեբախտաբար, բժիշկները կարողացել են փրկել տղայի կյանքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին