Կարևոր իրադարձություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպել է Ֆրանցիսկոս Պապին

06 Հոկտեմբեր, 2021 20:44
Հեղինակ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում  հանդիպել է Ֆրանցիսկոս Պապին

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Հռոմի  Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքներին, Հայաստանի և Արցախի առջև ծառացած ներկայիս մարտահրավերներին, հատկապես շեշտադրելով ռազմագերիների և հետպատերազմյան շրջանում գերության մեջ հայտնվածների վերադարձի խնդիրը։

Հանդիպման վերջում Ֆրանցիսկոս Պապը օրհնել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակության անդամներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին