Կարևոր իրադարձություններ

Վարչապետը պարզաբանել է, թե ինչու է ԼՂ հարցով բանակցային գործընթացն անվանել «ֆեյք»

06 Հոկտեմբեր, 2021 19:47
Վարչապետը պարզաբանել է, թե ինչու է ԼՂ հարցով բանակցային գործընթացն անվանել «ֆեյք»

Այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրգիգորյանի հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ԼՂ հարցով բանակցային գործընթացն անվանել «ֆեյք»:

Նա մասնավորապես նշել է.

«Բանակցային գործընթացը «ֆեյք» գործընթաց եմ անվանել այն պատճառով, որ բանակցային ամբողջ գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու վերաբերյալ: 1998-ից ԼՂ-ն դուրս է թողնվել բանակցային սեղանից: 1999-ին ՀՀ-ն ընդունել է կոնսենսուսի շրջանակներում Եվրոպայում անվտանգության խարտիան»:

Վարչապետի խոսքով, արդեն 2000-ականներին, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման քննարկումների ժամանակ առաջարկել է Ղարաբաղի դիմաց հանձնել Մեղրիի շրջանը, սրանով իսկ հաստատել է, որ ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչել է որպես Ադրբեջանի մաս:

Եվ հենց սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանն այդ բանակցություններն անվանել է «ֆեյք»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին