Կարևոր իրադարձություններ

Ուժեղացված վերահսկողություն Լոռու և Վայոց Ձորի մարզի թարմ մսի իրացման շուկայում. ոչ սպանդանոցային ծագման միս է հայտնաբերվել

06 Հոկտեմբեր, 2021 18:41
Ուժեղացված վերահսկողություն Լոռու և Վայոց Ձորի մարզի թարմ մսի իրացման շուկայում. ոչ սպանդանոցային ծագման միս է հայտնաբերվել

Լոռու և Վայոց ձորի մարզերում ՀՀ ՍԱՏՄ-ն հայտնաբերել է ոչ սպանդանոցային ծագման մոտ 72 կգ. միս-մսեղիք, որը հանվել է վաճառքից և ենթակա է ոչնչացման: Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, որում մասնավորապես նշված է.

«Տաշիր և Սպիտակ քաղաքների թարմ մսի իրացման մի շարք կետերում հայտնաբերվել է ոչ սպանդանոցային ծագման 72 կգ. միս-մսեղիք, որը հանվել է վաճառքից և ենթակա է ոչնչացման կամ օգտահանման:

Պատկերն առավել վատ է եղել Վայոց Ձորի մարզում. Եղեգնաձոր և Վայք քաղաքների մսի իրացման կետերում վաճառվող միս-մսեղիքը չի եղել սպանդանոցային ծագման: Տրվել են առավել քան 160 կգ միս-մսեղիքի շուկայից ետկանչի և վաճառքի կասեցման կարգադրագրեր:

Հորդորում ենք սպառողներին մսի իրացման կետերում, հանրային սննդի օբյեկտներում պահանջել ձև 5 փաստաթուղթը կամ պիտակը, ստուգել դրա հավաստիությունը հեռախոսի օգնությամբ՝ QR-կոդի միջոցով, տեղում ստանալով վաճառվող/մատուցվող մսի մասին ամբողջ տեղեկատվությունն ու համոզվելով, որ մսի տվյալ խմբաքանակն ունի սպանդանոցային ծագում և անվտանգ է»:

 

Լրահոս

Դիտել ավելին