Կարևոր իրադարձություններ

Համաշխարհային բանկը Հայաստանի համար կանխատեսում է 6,1 տոկոս տնտեսական աճ

06 Հոկտեմբեր, 2021 17:32
Համաշխարհային բանկը Հայաստանի համար կանխատեսում է 6,1 տոկոս տնտեսական աճ

Համաշխարհային բանկը բարձրացրել է 2021 թ. Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը. Տարածաշրջանի տնտեսական զարգացումների աշնանային զեկույցում նախորդ 3,4 տոկոսի փոխարեն այս անգամ կանխատեսել է 6,1 տոկոս տնտեսական աճ:

Ըստ զեկույցի՝ 2021 թվականին Հայաստանի տնտեսությունն ավելի արագ է վերականգնվում, քան սպասվում էր, և 2022 թ. կեսին տնտեսության ծավալները կարող են վերադառնալ նախաճգնաժամային ցուցանիշներին: Միևնույն ժամանակ, զեկույցի հեղինակները չեն բացառում, որ համաճարակային և աշխարհաքաղաքական ռիսկերը կարող են ազդել տնտեսության վերականգնման վրա։

 

Լրահոս

Դիտել ավելին