Կարևոր իրադարձություններ

ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում

06 Հոկտեմբեր, 2021 16:02
ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Դիլիջանի թունելի մոտակայքում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Գավառ և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։

Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

 

Լրահոս

Դիտել ավելին