Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    475
    482

  • EUR

    548
    562

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Զարուհի Բաթոյանը երկրորդ անգամ է մանրամասնել սոցփաթեթի շահառուների հետ կապված օրենքի կարգավորումները

06 Հոկտեմբեր, 2021 15:49
Զարուհի Բաթոյանը երկրորդ անգամ է մանրամասնել սոցփաթեթի շահառուների հետ կապված օրենքի կարգավորումները

ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի իր էջում երկրորդ անգամ է անդրադարձել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքին, որով սոցփաթեթի շահառու՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվող սոցփաթեթի ծառայությունների շրջանակը ընդլայնվելու է:

Ըստ Բաթոյանի, մանրամասնելու անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ ավելի վաղ արված իր գրառումը տարբեր հարցեր է առաջացրել:

Բաթոյանը գրել է.

« Հարգելի’ քաղաքացիներ,

Նախորդ գրառման արյունքում սոցիալական փաթեթի հետ կապված տարբեր հարցեր են առաջացել, ուստի ուզում եմ հիշեցնել՝

փաթեթի շահառու են ոչ միայն պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք, այլ նաև՝

դպրոցի աշխատակիցներ (ուսուցիչ, տնտեսվար, պահակ և այլն),

գրադարանների, թանգարանների, թատրոնների աշխատակիցներ, համերգային կազմակերպությունների աշխատողներ,

մետրոպոլիտենի, ատոմակայանի աշխատողներ, երեխաների, տարեցների տուն-ինտերնատների, սոցիալական հոգածության կենտրոնների ախատողներ (դայակ, դաստիարակ, սանիտար, բժիշկ, բուժքույր և այլն)։

Պարզապես իրավական կարգավորումները՝

մի խմբի համար ամրագրված են օրենքով («Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք),

մյուս խմբի համար՝ ՀՀ կառավարության 1691 որոշմամբ:

Առաջիկայում կառավարության համապատասխան որոշումը ևս կփոփոխի և բոլոր շահառուները միաժամանակ հնարավորություն կստանան օգտվելու սոցփաթեթի բոլոր ուղղություններից»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ օրենքը՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին:

Լրահոս

Դիտել ավելին