Կարևոր իրադարձություններ

Վանաձորում 24-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին

06 Հոկտեմբեր, 2021 14:50
Վանաձորում 24-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 24-ամյա Արայիկ Ք-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքում՝ Տիգրան Մեծի պողոտայում, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ, 75-ամյա Սամվել Մ-ին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել օպերատիվորեն ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով «Վանաձոր» բժշկական կենտրոն։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին