Կարևոր իրադարձություններ

Ավտոմեքենան փախցրած անձը ներկայացել է բաժին

06 Հոկտեմբեր, 2021 14:43
Ավտոմեքենան փախցրած անձը ներկայացել է բաժին

Հոկտեմբերի 5-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենա են փախցրել:

Ոստիկանության Արմավիրի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 22.00-ից 22.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, օգտվելով բանալին փականում գտնվելու հանգամանքից, փախցրել է Հանրապետության փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենան։

Արմավիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան փախցրել է Ջանֆիդա գյուղի բնակիչ 40-ամյա տղամարդը, որը բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 6-ին, փախցված ավտոմեքենայով, ներկայացել է բաժին և տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են։

Կատարվում է քննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին