Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի պատասխանն Իրանին. թուրքական կործանիչները թռիչքներ են կատարել Նախիջևանի երկնքում

06 Հոկտեմբեր, 2021 14:10
Թուրքիայի պատասխանն Իրանին. թուրքական կործանիչները թռիչքներ են կատարել Նախիջևանի երկնքում

Թուրքական ազգայնական ուղղվածության «Türkiye gazetesi» պարբերականn անդրադարձել է Նախիջևանում անցկացվելիք թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններին՝ այն դիտարկելով վերջին օրերին խորացող Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության համատեքստում: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Ըստ աղբյուրի բնորոշման՝ «Անսասան եղբայրություն 2021» անունով երկկողմ հարձակողական-մարտավարական զորավարժությունը Թուրքիայի և Ադրբեջանի յուրօրինակ պատասխանն է Նախիջևանի սահմանին Իրանի անցկացրած զորավարժություններին:

Հրապարակման համաձայն՝ նախիջևանյան այդ զորավարժության փորձերի ընթացքում թուրքական ռազմական ինքնաթիռները թռիչքներ են կատարել Նախիջևանի երկնքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին