Կարևոր իրադարձություններ

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հրավիրում է վարորդների ուշադրությունը

06 Հոկտեմբեր, 2021 14:02
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հրավիրում է վարորդների ուշադրությունը

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ վարորդներ, հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են` ձյան և անձրևի տեսքով:

Մարզերում որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են, իսկ Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարներով երթևեկելու համար։

Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ հորդորում ենք մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»:

 

Լրահոս

Դիտել ավելին