Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքները երբևէ փակ չեն եղել միմյանց համար. 2014-ից Ադրբեջանն էր հրաժարվել օգտվել. «Հայկական ժամանակ»

06 Հոկտեմբեր, 2021 13:55
Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքները երբևէ փակ չեն եղել միմյանց համար. 2014-ից Ադրբեջանն էր հրաժարվել օգտվել. «Հայկական ժամանակ»

Առավոտից մամուլում «Ռիա Նովոստի»-ին հղում անելով՝ տարածվում է տեղեկատվություն այն մասին, որ Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը (AZAL) սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։

«Ադրբեջանը հոկտեմբերի 6-ին ներքին թռիչք է իրականացրել դեպի Նախիջեւան՝ անցնելով Հայաստանի Հանրապետության տարածքով։ Սա, ըստ էության, Ադրբեջան-Նախիջեւան-Թուրքիա միջանցքի առաջին բաղադրիչն էր՝ օդային միջանցքը: Մինչեւ հիմա Ադրբեջան-Նախիջեւայն թռիչքն իրականացվում էր Իրանի օդային տարածքով»,- տեղեկացնում է լրատվականը:

Ինչպես արդեն հայտնի է, օրեր առաջ Իրանն իր օդային սահմանները փակել է Ադրբեջանի ռազմական ինքնաթիռների համար: Մամուլում հիշատակելով այդ փաստը՝ նաեւ նշվում է, որ այդ տարածքն Ադրբեջանն օգտագործում էր Նախիջեւանում տեղակայված զորամասերի ռազմական մատակարարման նպատակով:

Վերոնշյալ տեղեկատվության վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ կառավարությունից:

Հայտնեցին, որ Հայաստանի օդային տարածքը երբեւէ փակ չի եղել Ադրբեջանի համար, ինչպես նաեւ Ադրբեջանի օդային տարածքը փակ չի եղել Հայաստանի համար: «2014-ից Ադրբեջանն է հրաժարվել օգտվել Հայաստանի օդային տարածքից»,- մանրամասնեցին Կառավարությունից: Նաեւ, որ տեղեկություններ կան, թե Ադրբեջան դադարել է օգտվել ՀՀ օդային տարածքից, որպեսզի ստիպված չլինի դրա համար հարկեր վճարել Հայաստանին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին