Կարևոր իրադարձություններ

Կինը ծեծի է ենթարկել աղջկա բժշկին․ հարուցվել է քրեական գործ

06 Հոկտեմբեր, 2021 12:45
Կինը ծեծի է ենթարկել աղջկա բժշկին․ հարուցվել է քրեական գործ

Հ․ Ս․-ին մեղադրանք է առաջադրվել «Նորմեդ» բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժին ծեծելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը։

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 29-ին` ժամը 08:40-ին, Հրաչյա Ներսիսյան 12/6 հասցեում գտնվող` «Նորմեդ» ԲԿ-ի սպասասրահում, իր աղջկան` Ռ․ Ս․-ին 2019 թվականի հոկտեմբերի 1-ին նույն բժշկական կենտրոնում վիրահատելու հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել բժշկի հետ։

Վիճաբանության ընթացքում վերջինիս առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա ձեռքերին, ոտքերին և մարմնի այլ հատվածներին՝ այդ կերպ բժշկին պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող՝ աջ նախաբազկի և աջ սրունքի շրջանների քերծվածքների ձևով մարմնական վնասվածքներ։

Քրեական գործը դատարանում է։ Հ․ Ս․-ի նկատմամբ կիրառվել է «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը։

 

Լրահոս

Դիտել ավելին