Կարևոր իրադարձություններ

Նախագծից չեն օգտվելու քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք. Բաթոյան

06 Հոկտեմբեր, 2021 11:34
Հեղինակ՝ Զարուհի Բաթոյան
Նախագծից չեն օգտվելու քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք. Բաթոյան

ԱԺ -ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ օրենքը՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին:

Այս նախագծի ընդունման արդյունքում սոցփաթեթի շահառու` պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվող սոցփաթեթի ծառայությունների շրջանակը կընդլայնվի:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ 3 կարևոր նկատառում ընդհծելով այս նախագծի հետ կապված.

  1. այն չի վերաբերելու քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց, այսինքն՝ փոխնախարարներին, նախարարներին,
    պատգամավորներին, վարչապետին և այլն:
  2. սա չի ենթադրում լրացուցիչ գումարների հատկացում, այսինքն՝ պետական բյուջեում փոփոխություններ այս նախգծով տեղի չեն ունենալու: Փոխարենը՝ արդեն հատկացված գումարների ծախսման ուղղություններն են ավելանում:
    Նախկին 4-ին, որոնք են
    1) հանգստի ապահովում.
    2) հիփոթեքային վարկի մարում.
    3) ուսման վճար
    4) առողջապահական ծառայություններ
    Կգումարվեն ևս երկուսը՝
    * մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարում,
    * պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարում.
  3. ովքե՞ր են այն շահառուները, որոնց վրա ի վերջո կազդի այս նախագածի ընդունումը: Այս մարդիկ մեր պետական համակարգի աշխատողներն են՝ սկսած առաջատար մասնագետներից, մինչև բաժնի պետեր, վարչության ղեկավարներ և այլն:

«Իհարկե, այս նախագիծը ամբողջությամբ չի լուծում պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոնների գրավչության հարցը, սակայն այս օրենսդրական նախաձեռնությամբ կառավարությունը նպատակ ունի օգտագործել եղած հնարավորությունը՝ ի նպաստ շահառուների մոտիվացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման»,-եզրափակել է պատգամավորը:

 

Լրահոս

Դիտել ավելին