Կարևոր իրադարձություններ

Սոցփաթեթի շահառուները կկարողանան օգտվել լողավազաններից ու մարզասրահներից

06 Հոկտեմբեր, 2021 11:10
Սոցփաթեթի շահառուները կկարողանան օգտվել լողավազաններից ու մարզասրահներից

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որ ներկայացրել է ՀՀ կառավարությունը: Նախագիծն ընդունվեց ձայների 56 «կողմ», 1 «դեմ», 23 «ձեռնպահ» հարաբերակցությամբ: «Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել նախագծին:

Նախագծով առաջարկվում է սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին ավելացնել ևս երկուսը, այն է՝ մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու հնարավորություն և պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարման հնարավորություն:

Հիշեցնենք, որ մինչ այս նախագծի ընդունումը սոցփաթեթով հասանելի ծառայություններն էին՝ հանգստի ապահովում Հայաստանում և Արցախում, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ուսման վճարի մարում, շահառուի և շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի ձեռքբերում:

 

Լրահոս

Դիտել ավելին