Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    475
    482

  • EUR

    548
    562

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

«Ադրբեջանական ավիաուղիները» օգտագործում են ՀՀ օդային տարածքը դեպի Նախիջևան թռիչքների համար

06 Հոկտեմբեր, 2021 09:55
«Ադրբեջանական ավիաուղիները» օգտագործում են ՀՀ օդային տարածքը դեպի Նախիջևան թռիչքների համար

Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը (AZAL) սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով ավիաընկերությանը:

««Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթն իրականացնելիս հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։ Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը, ինչը համապատասխանում է բոլոր սահմանամերձ երկրների շահերին», - ասված Է ընկերության հայտարարության մեջ:

Լրահոս

Դիտել ավելին