Կարևոր իրադարձություններ

Առուշ Առուշանյանը վստահ է, որ «նստած էլ կհաղթի». «Հրապարակ»

06 Հոկտեմբեր, 2021 08:28
Առուշ Առուշանյանը վստահ է, որ «նստած էլ կհաղթի». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հոկտեմբերի 17-ին Գորիսում սպասվող ՏԻՄ ընտրություններին, ինչպես հայտնի է, մասնակցում է նաեւ Գորիսի կալանավորված համայնքապետ Առուշ Առուշանյանը։ Նա վստահ է, որ վայելում է համայնքի աջակցությունը, եւ, մեր տեղեկություններով, փաստաբանին կատակով խնդրել է մինչեւ ընտրությունները ջանքեր չգործադրել իրեն ազատելու ուղղությամբ, որպեսզի իշխանություններին ապացուցի, որ «նստած էլ կհաղթի»։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք բաժանելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում՝ Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանի ցուցմունքի հիման վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին