Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ստիպված է լինելու յուրաքանչյուր 2 ուսուցչից մեկին փոխարինել նորով. Ժաննա Անդրեասյան

06 Հոկտեմբեր, 2021 00:30
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան
Հայաստանն ստիպված է լինելու յուրաքանչյուր 2 ուսուցչից մեկին փոխարինել նորով. Ժաննա Անդրեասյան

«Ուսուցչի օրն այսօր նշում են աշխարհում շուրջ 71 միլիոն ուսուցիչներ։ 2021-ի ամռանը հրապարակված գլոբալ զեկույցի համաձայն՝ բոլոր երեխաների կրթության իրավունքն ապահովելու համար ամբողջ աշխարհում ևս 69 միլիոն ուսուցչի կարիք կա։

Համաձայն Համաշխարհային բանկի հետազոտության, Հայաստանում ուսուցիչները գրեթե կեսը (46%) 50 տարեկանից բարձր տարիքի են, ինչը նշանակում է, որ Հայաստանը ստիպված է լինելու հաջորդ տասնամյակում ուսուցչական համակազմի յուրաքանչյուր երկու անդամից մեկին փոխարինել նորով։
Ուսուցչի աշխատանքը պետք է լինի ամենահեղինակավոր ու գնահատված աշխատանքներից մեկը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին