Կարևոր իրադարձություններ

Երևանում 58-ամյա կինը լոգարանում ինքն իրեն հոսանքահարել է և տեղում մահացել

06 Հոկտեմբեր, 2021 00:07
Երևանում 58-ամյա կինը լոգարանում ինքն իրեն հոսանքահարել է և տեղում մահացել

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգել են, որ Նորագավիթ թաղամասի տներից մեկի լոգարանում հայտաբերվել է էլեկտրահարված կնոջ դի: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ապերյանի և Շենգավիթի  քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ  Բավեյանի գլխավորության:

Տեղում աշխատել է նաև դատական բժիշկը:

Աղբյուրի հաղորդմամբ, պարզվել է, որ մահացածը 58-ամյա  Լ. Ա.-ն էր: Վերջինս ինքնասպան է եղել մալուխները վանդակի մեջ մտցնելու և ձեռքով հոսանքը բռնելու, հոսանքահարվելու միջոցով: 

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին