Կարևոր իրադարձություններ

Գերի ընկած տղային մորն են վերադարձրել խոշտանգված և գլխատված

05 Հոկտեմբեր, 2021 21:17
Գերի ընկած տղային մորն են վերադարձրել խոշտանգված և գլխատված

Զգուշացում․ հոդվածում դաժան նկարագրություններ կան

Hetq.am-ը զրուցել է 44-օրյա պատերազմի ընթացքում գերի ընկած տղաներից մեկի՝ Գագիկի մոր՝ Լուսինե Դարբինյանի հետ: 

Գագիկը տան միակ զավակն էր, սեպտեմբերի 14-ին նա կդառնար 20 տարեկան, սակայն արցախյան 44-օրյա պատերազմն ասե ընդհատում է նրա կենսագրությունը:

Տղայի խոշտանգված և գլխատված մարմինը Բաքվից ինքնաթիռով ուղարկել են Երևան:

«Ապրիլի սկզբներն էր, երբ Բաքվից գերիների հետևից գնացած ինքնաթիռը դատարկ եկավ, այսինքն տարածվեց լուր, որ սպանված գերիներ են բերել, բայց պաշտոնական հայտնեցին, թե գնացել, դատարկ է եկել: Մենք խառնվեցինք իրար, նորից ահազանգեցինք ու ապրիլի 19-ին հայտնաբերեցինք Գագիկիս (19-ամյա Գագիկ Մկրտչյան՝ խմբ.) դին Մխիթար Հերացիում... Հիմա քրեական գործ կա հարուցված բոլոր ուղղություններով, թե ինչու են ժամկետանց զինծառայողին սպանել գերության մեջ, և ու՞ր է գլուխը...»,- պատմել է Գագիկի մայրը: Նրա խոսքով, տղայի մարմինը դաժանաբար խոշտանգել էին,գլխատել: Իսկ երբ Լուսինեն դիահերձող բժշկին հարցրել է տղայի ներքին օրգանների մասին, բժիշկը պատասխանել է, որ դրանք տեղում չեն եղել:

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին