Կարևոր իրադարձություններ

Վթարի է ենթարկվել «Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ» ՓԲԻ-ի տնօրենը

05 Հոկտեմբեր, 2021 20:37
Վթարի է ենթարկվել «Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ» ՓԲԻ-ի տնօրենը

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում,  Ազատամարտիկների և Այվազովսկի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 35-ամյա Արսեն Բալաբեկյանի վարած  KIA  մակնիշի,  Գեղարքունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Աշոտ Արևշատյանի վարած Mercedes  մակնիշի և Երևանի բնակիչ, 31-ամյա Սահակ Թասլակյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով վիրավորվել է Ս. Թասլակյանի ուղևոր, Երևանի բնակիչ, 37-ամյա Արտյոմ Ավինյանը: Նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ:

Աղբյուրի տեղեկություններով, վարորդներից մեկը՝ Ա. Բալաբեկյանը, աշխատում է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն ակադեմիա» ՓԲԸ տնօրեն և «Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ» ՓԲԸ տնօրեն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին