Կարևոր իրադարձություններ

Ստանալով «տագնապ» ազդանշանը՝ զինծառայողները սահմանված կարգով և հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր ու զբաղեցրել նախորոշված շրջանները. ՀՀ Պն

05 Հոկտեմբեր, 2021 19:32
Ստանալով «տագնապ» ազդանշանը՝ զինծառայողները սահմանված կարգով և հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր  ու զբաղեցրել նախորոշված շրջանները. ՀՀ Պն

Հոկտեմբերի 5-ին N զորամիավորման կապի ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության «բարձր» աստիճանի։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից:

Ստանալով «տագնապ» ազդանշանը՝ զինծառայողները սահմանված կարգով և հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր, ստացել համապատասխան հրահանգներն ու զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ուսումնական պարապմունքի ընթացքում ստուգվել են զինծառայողների մարտական պատրաստականությունը, պարտականությունների իմացությունն ու դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին