Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    490

  • EUR

    543,5
    555,5

  • RUB

    6,37
    6,61

Կարևոր իրադարձություններ

Քաղաքացիներից ստացել է 188 բողոք՝ անհանգստացնող աղմուկի վերաբերյալ

05 Հոկտեմբեր, 2021 17:49
Քաղաքացիներից ստացել է 188 բողոք՝ անհանգստացնող աղմուկի վերաբերյալ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 01.09.2019-ից մինչև 07.09.2021 թվականն ընկած ժամանակահատվածը քաղաքացիներից ստացել է 188 բողոք՝ անհանգստացնող աղմուկի վերաբերյալ։
 
Դիմումների հիման վրա հարուցվել են վարչական վարույթներ, որոնցից 22-ն ընթացքում է։
 
Ավարտված 166 վարչական վարույթի արդյունքում 50 դեպքում (30.1%) արձանագրվել է համապատասխան նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջների խախտում, որոնց վերացման համար տնտեսավարող սուբյեկտներին տրվել են կարգադրագրեր, ինչպես նաև՝ կիրառվել է վարչական տույժ տուգանք, 116 դեպքում (69.9%) տարբեր հիմքերով վարչական վարույթը կարճվել է։
Վարչական վարույթների կարճման հիմքերը՝
 
  վարչական իրավախախտման դեպքի բացակայություն՝ 46 վարույթ (39.6%),
 
  իրավիճակի փոփոխում՝ 14 վարույթ (12.1%),
 
  դիմումատուի՝ գրավոր ձևով դիմումից հրաժարում՝ 51 վարույթ (44%),
 
  դիմումն անթույլատրելի է՝ 3 վարույթ (2.6%),
 
 վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը չի վերացել՝ 2 վարույթ (1.7%)։
Վարչական վարույթներից 46 դեպքում (39.6%) աղմուկի մակարդակի գործիքային արդյունքում փորձագիտական եզրակացությամբ սահմանված նորմի պահանջների խախտումներ չեն արձանագրվել։

Լրահոս

Դիտել ավելին