Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արամազդ» ջոկատի անդամներին

05 Հոկտեմբեր, 2021 17:15
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արամազդ» ջոկատի անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է «Արամազդ» ջոկատի անդամներին՝ հրամանատար, «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն Կորյուն Ղումաշյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Երկրի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել նրանց՝ նշելով, որ տղաները փառավոր մարտական ուղի են անցել՝ սկսած Արցախյան առաջին պատերազմից, և ողջունելի է, որ հետպատերազմյան այս դժվարին ժամանակահատվածում ևս նրանք շարունակում են նեցուկ լինել Արցախին և արցախահայությանը, ինչը ոչ պակաս կարևոր է:

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական Ռուդիկ Հյուսնունցը,  քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր:

Լրահոս

Դիտել ավելին