Կարևոր իրադարձություններ

Ուսուցչի օրը՝ բաբաջանյանական հնչյունների ներքո

05 Հոկտեմբեր, 2021 15:21
Ուսուցչի օրը՝ բաբաջանյանական հնչյունների ներքո
 
«Բաբաջանյանական ողջույն սիրելի ուսուցիչներին».
 
Երևանի Կենտրոն վաչական շրջանն այս տարի Ուսուցչի տոնը նշել է յուրօրինակ միջոցառմամբ:
 
Արամ Խաչատրյան համերգասրահում տոնին ընդառաջ կազմակերպված համերգին հրավիրված էին Կենտրոն վարչական շրջանի ենթակայության հանրակրթական դպրոցների, մանկապարտեզների, արվեստի և սպորտի դպրոցների մանկավարժները:
 
Երեկոյի ընթացքում հնչել են Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները, ելույթ է ունեցել Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ:
 
«Այս միջոցառումը ևս մեկ առիթ է արժևորելու ուսուցչի դերը:
 
Մեր մանկավարժներին է տրված այն կարևոր առաքելությունը, թե ինչպիսի գիտնականներ, արվեստագետներ ու ղեկավարներ է ունենալու Հայաստանի հանրապետությունը մեկ, երկու տասնամյակ հետո»,- նշել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին