Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    474
    481

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,64
    6,88

Կարևոր իրադարձություններ

 

Ամփոփվել է Գեղարքունիքի մարզի ափամերձ համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության գրանցման ծրագիրը

05 Հոկտեմբեր, 2021 14:42
Ամփոփվել է Գեղարքունիքի մարզի ափամերձ համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության գրանցման ծրագիրը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզում իրականացված «Ափդեյթ» ծրագիրն ամփոփվել է՝ «10 երգ Գեղարքունիքից» գրքույկի շնորհանդեսով:

Ծրագրի ընթացքում հավաքագրված երգերից մասնագիտական խումբն ընտրել է 10 երգ և դրանց տեքստերն ու նոտաները տպագրել գրքույկում: Երգերի հանրայնացման գործընթացը խթանելու ու ավելի հետաքրքիր դարձնելու համար գրքույկի էջերը ձևավորվել են որպես փոստային բացիկներ, որոնք կարելի է ուղարկել աշխարհի տարբեր կողմեր` հանրահռչակելով հայկական երգն ու մշակույթը:

Չորս ամիս տևողությամբ ծրագրի շրջանակում երիտասարդների խումբը շրջել է Գեղարքունիքի մարզի 15 համայնքներով և 29 երգասացներից հավաքագրել 40-ից ավելի երգեր, որոնց մի մասը հանրությանն արդեն հայտնի, իսկ որոշները դեռևս չբացահայտված երաժշտական գոհարներ են:

Երգասացներից ամենաերիտասարդը 16 տարեկան Անգելինա Գաբոյանն էր՝ Խաչաղբյուր համայնքից: Նա Խաչաղբյուրի երաժշտական ժառանգությունը ներկայացրել է պապիկի՝ Սոս Գաբոյանի հետ: Ամենատարեց երգասացն էլ 94-ամյա Անուշավան պապիկն էր՝ Ծովազարդ համայնքից:

Հավաքագրված երգերի թեմատիկան բավականին բազմազան է` հայրենասիրական, հայրենի հողն ու ջուրը գովերգող, հարսանեկան, սիրային երգերից մինչև կատակերգեր, խորհրդային գյուղխորհուրդների առօրյան ներկայացնող և իհարկե մանկական խաղիկներ:

Ծրագրի ավարտին Տուրիզմի կոմիտեի հետ համատեղ Սևանում տեղի է ունեցել գրքույկի շնորհանդեսը, որին մասնակցել են նաև երաժշտական խմբեր և անհատ երաժիշտներ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին