Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    475
    482

  • EUR

    548
    562

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Հայաստանում Ֆրանսիական համալսարանն իրավաբանական կրթություն տվող լավագույն ԲՈՒՀ-երի եռյակում է․ Կարեն Անդրեասյան

05 Հոկտեմբեր, 2021 14:35
Հայաստանում Ֆրանսիական համալսարանն իրավաբանական կրթություն տվող լավագույն ԲՈՒՀ-երի եռյակում է․ Կարեն Անդրեասյան

Հայաստանում Ֆրանսիական համալսարանն իր հաստատուն տեղն ունի իրավաբանական կրթություն տվող լավագույն ԲՈՒՀ-երի եռյակում, որտեղ սովորեցնում են ոչ միայն իրավաբանություն, այլ նաև՝ մտածել։ Հայաստանում ֆրանսիական համալսարանում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած «Իրավունքի գիշեր» միջազգային միջոցառման ժամանակ այս մասին ընդգծել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ հավելելով, որ Համալսարանն իր կողմից ասոցացվում է որակի հետ, և վերջին տասը տարիների աշխատանքային գործունեության ընթացքում իրեն հանդիպած լավ իրավաբանների շրջանում գերակշռող են եղել հենց Ֆրանսիական համալսարանի շրջանավարտները:

Ամփոփելով խոսքը՝ նախարարը հիշատակել է նաև Արդարադատության նախարարության և Ֆրանսիական համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագիրը և վստահություն հայտնել, որ համալսարանի շրջանավարտներն իրենց մասնակցությունն ու ներդրումը կունենան  Արդարադատության նախարարության կողմից նախաձեռնած բարեփոխումների օրակարգի մեծ գործընթացում:

Լրահոս

Դիտել ավելին