Կարևոր իրադարձություններ

Էջմիածին-Երևան ճանապարհին բախվել են բեռնատարը, միկրոբեռնատարը, տրակտորը և մարդատար մեքենան. կա վիրավոր

05 Հոկտեմբեր, 2021 13:24
Էջմիածին-Երևան ճանապարհին բախվել են բեռնատարը, միկրոբեռնատարը, տրակտորը և մարդատար մեքենան. կա վիրավոր

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։15-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

ԱԻՆ տեղեկացմամբ, պարզվել է, որ էջմիածին-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «KamAZ» մակնիշի բեռնատարը, «Ford Transit» մակնիշի միկրոբեռնատարը, «JCB» մակնիշի տրակտորը և «Lada-21015» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինիս վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել վարորդին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են «Ford Transit» մակնիշի միկրոբեռնատարը և «JCB» մակնիշի տրակտորը։

 

Լրահոս

Դիտել ավելին