Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ աշխատակիցները 3000 դրամ փոխհատուցում կստանան ՊՇՌ թեստի համար

05 Հոկտեմբեր, 2021 12:55
ԵՊՀ աշխատակիցները 3000 դրամ փոխհատուցում կստանան ՊՇՌ թեստի համար

Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նկատառումներից ելնելով և առաջնային համարելով աշխատակիցների առողջության պահպանումը՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն Արհեստակցական կազմակերպության առաջարկության հիման վրա նոր հրաման է ստորագրել։

«Հովհաննես Հովհաննիսյանի 2021 թ․ հոկտեմբերի 4-ի հրամանով ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիայի) թեստի համար ԵՊՀ աշխատակիցները կստանան 3000 ՀՀ դրամ փոխհատուցում յուրաքանչյուր հետազոտության համար, բայց ոչ ավելի, քան ամսական 2 անգամ հաշվարկով։

Փոխհատուցման վերաբերյալ մանրամասների համար անհրաժեշտ է դիմել ԵՊՀ արհեստակցական կազմակերպություն կամ Ձեր ստորաբաժանման ղեկավարին», – ասված է ԵՊՀ հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին