Կարևոր իրադարձություններ

Պարոն Մամիջանյան, երբ ԵԽԽՎ-ում քննարկվում էր վերադարձնել Արցախ անվանումը, ու՞ր էիք, ինչի՞ մեր կողքին չէիք․ Վլադիմիր Վարդանյան

05 Հոկտեմբեր, 2021 12:40
Պարոն Մամիջանյան, երբ ԵԽԽՎ-ում քննարկվում էր վերադարձնել Արցախ անվանումը, ու՞ր էիք, ինչի՞ մեր կողքին չէիք․ Վլադիմիր Վարդանյան

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ հերթական նիստի ժամանակ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն իր ելույթն անվանեց «Օրակարգ և օրակարգից չշեղվելու անթույլատրելի հետևանքները»։  Նա իր խոսքում նշեց՝ բոլորը հստակ հասկանում են այն, որ վարչատարածքային բաժանման մասին օրենքը չի համաձայնեցվել բոլոր գերատեսչությունների հետ և չեն ուսումնասիրվել բոլոր հարթությունները, ինչպես նաև փորձեր են արվել շտկելու իրավիճակը․ «Պատճառն էն ա, որ էդ օրենքի մասին քննարկման ժամանակ քննարկվել են ուրիշ հարցեր։ Վաղը, որ քաղաքացին փորձի հասկանալ, այսօր Տերտերյան Վաչեն այստեղ ինչ օրենք ա ներկայացրել, ոչ մեկ ոչ մի բան չի հասկանա, որովհետև օրենքի մասին բառ անգամ չասվեց։ Պարոն Ռուբենյան , պետք է կոշտացնել օրակարգից շեղվելու հետ կապված իրավակարգավորումները կանոնակարգում և թույլ չտալ շեղվել օրակարգից, որպեսզի նման հարցերի չբախվենք։ Հիմա շատ կարճ։ Իհարկե Սահմանները ներպետական օրենսդրությամբ չեն անցկացվում, դա հասկանալի է, բայց քննարկումը, որը դուք էստեղ ծավալել եք, շատ ավելի վտանգավոր է ու դուք շատ լավ հասկանում եք։ Այդ քննարկումը, կներեք, ներպետական սպառման է, որովհետև սահմանները անցկացվում են ներպետական իրավունքով, բայց մի բան էլ կա, որի մասին չեք խոսում։ Մոռացել եք, որ հավաքվեցին 90 թվականին և որոշեցին, որ որոշ պարագաներում այսինչ սկզբունքներով սահմանները պետք ա անցնեն։ Ու այդտեղ, ցավոք, Բատինդերը որոշեց, որ այդուհանդերձ կարող են նախկին վարչատարածքային սահմանների շրջանակներում էս սահամններն անցկացվեն և սրա դեմ ոչինչ չարվեց 30 տարիների ընթացքում»իր ելույթում ասաց Վլադիմիր Վարդանյան։  

  Վարդանյանը հարց ուղղեց նաև Հայկ Մամիջանյանին․ասելով թե Արցախի հանրապետության տոնին որտեղ էին և ինչու իրենց հետ Արցախում չէին․ «Կամ երկրորդ հարցը․ երբ ԵԽԽՎ-ում քննարկվում էր կարևորագույն նախագիծ, որտեղ պետք էր վերականգնել, վերադարձնել Արցախ անվանումը, Լեռանային Ղարաբաղ անվանումը, ու՞ր էիք, ինչի՞ մեր կողքին չէիք, մեզ հետ չէիք մեկնել Ստրասբուրգ և պատգամավոր առ պատգամավոր չէիք համոզում, որ դա չափազանց կարևոր, կենսական նշանակության հարց է»։ Ելույթի վերջում Վարդանյանը խնդրեց գործընկերներին դադարեցնել սահմանային քննարկումը,նշելով, որ այն անպտուղ է և կարող է բերել շատ ավելի վտանգավոր հետևանքների։

 

Լրահոս

Դիտել ավելին